07.04.21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ
|
Ապրիլի 7, Մայրության և գեղեցկության օր։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի` ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում` որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ ՇՆՈՐՀԱՎՈ'Ր ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ' ԿԱՆԱՅՔ  ԵՂԵ'Ք ՄԻՇՏ ԱՌՈՂՋ, ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ՍԻՐՎԱԾ։
|
|
04.04.21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
|
-Քրիստոս հարյավ ի մեռելոց: -Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
|
|
03.04.21
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
|
Ապրիլի 3, շաբաթ, պահք, Ավագ Շաբաթ, Ճրագալույց Սուրբ Զատկի ։Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում շատ կարևոր և մեծագույն տոն է։ Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է։ Նա իր մահով ջախջախեց մահը։Այսօր երեկոյան, բացվում են խորանի վարագույրները։ Հավատացյալները եկեղեցուց ճրագ են տանում իրենց օջախներ։ Նյութը՝ Հովհաննես Սարգսյանի
|
|
01.04.21
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ և ԾԻՍԱԿԱՐԳԸ
|
Այս օրը եկեղեցական արարողակարգի առումով չափազանց հագեցած է: Հինգշաբթի առավոտյան ժամերգությունից հետո կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, նշենք որ այն տարվա մեջ արվում է մեկ անգամ և այդ ընթացքում երգվում են ապաշխարության շարականներ, ընթերցվում՝ աղոթքներ, մաղթանքներ, քարոզներ: Այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ, ի հիշատակ Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Աշխարհի քրիստոնյաների համար իրենց շփումն Աստծո հետ իրականանում է ամենասերտ կերպով՝ Հաղորդության միջոցով:Ավագ հինգշաբթի օրը հայ եկեղեցիներում տեղի է ունենում նաև Ոտնլվայի կարգ, որը ավանդվել է մեզ Հիսուս Քրիստոսից: Այդ օրը պատարագիչ քահանան 12 դպիրների հետ միասին բարձրանում է խորան և ոտնլվայի արարողակարգի ժամանակ լվանում ...
Մանրամասն |
|
01.04.21
ԱՊՐԻԼԻ 1-Ը՝ ՀՈՒՄՈՐԻ և ԵՐԳԻԾԱՆՔԻ ՕՐ
|
Ժպտացե՛ք , մարդի՛կ ...Թող ձեր ժպիտը փոխի աշխարհը ։ԱՊՐԻԼԻ 1-Ը ՀՈՒՄՈՐԻ ԵՎ ԵՐԳԻԾԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ ԷՀայաստանը 2006թ. փետրվարի 16-ի կառավարության հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը ճանաչել է Հումորի և երգիծանքի օր:Ստորև ներկայացնում ենք Մեծ շիրակցու հումորներից.Ֆրունզը կերթա ֆուտբոլ նայելու, տեսնիկը որ ժողովուրդը ավելի շատ իրան կնայե, կըսե՝ ժողովուրդ ջան հո քիթս չի՞ խանգարե:Մհեր Մկրտչյանը հյուր է գնում ընկերներից մեկին։ Թեյ են հյուրասիրում, Ֆրունզիկը 10 -12 գդալ շաքար է լցնում թեյի մեջ և առանց խառնելու սկսում է խմել։ Ընկերը նկատում է և ասում.- Ֆրունզիկ ջա՛ն, թեյը չխառնեցիր։- Հա, ես քաղցր չեմ սիրե... )))Ինքնաթիրում մի լենինականցի զրույցի բռնվեց Մհեր Մկրտչյանի հետ:- Դու ինքնաթիռ կսիրե՞ս:- Հա:- Ես ...
Մանրամասն |
|
1 |